Գերմանիայի կառավարությունը 500 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք երախտապարտ ենք Գերմանիայի կառավարությանը 500 մլն եվրո, այդ թվում՝ մակրոտնտեսական աջակցության համար 200 մլն եվրո Ուկրաինային հատկացնելու որոշման համար։
Հույս ունենք, որ մինչև ապրիլի 1-ը համաձայնագիրը կստորագրվի։ Այդ ուղղությամբ աշխատանքները շատ արդյունավետ են ընթանում», — Պորոշենկոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։