տուն Լուրեր Գերմանիացի նախարարը չի բացառել ահաբեկչական հարձակումը երկրի տարածքում

Գերմանիացի նախարարը չի բացառել ահաբեկչական հարձակումը երկրի տարածքում

122
0

An armed policeman stands guard at the e...An armed policeman st

Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը հայտնել է, որ չի բացառում, որ երկրի տարածքում ահաբեկչական հարձակում կարող է կատարվել, հաղորդում է Süddeutsche Zeitung-ը:

Նախարարի խոսքերով` Բրյուսելում տեղի ունեցած հարձակումներից հետո թիրախը կարող է Գերմանիան դառնալ:

Նա նաև ընդգծել է, որ անվտանգության կառույցները կանեն ամեն հնարավորը՝ Գերմանիայի քաղաքացիներին պաշտպանելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, Բրյուսելի ահաբեկչության առնչությամբ Գերմանիայում ձերբակալվել է 2 կասկածյալ: