տուն Քաղաքական Միջազգային Գերմանական ինքնաթիռի կործանման մեջ մեղադրվող օդաչուն երկար ժամանակ բուժվել է հոգեբույժի մոտ

Գերմանական ինքնաթիռի կործանման մեջ մեղադրվող օդաչուն երկար ժամանակ բուժվել է հոգեբույժի մոտ

126
0

102538170-AP326798207328.530x298

Գերմանիայի ոստիկանությունը գտել է մի շարք կարևոր ապացույցներ օդաչու Անդրեաս Լյուբիտցի տանը, ում համարում են գերմանական Germanwings ավիաընկերության ինքանթիռի կործանման պատճառ։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։

«Դետեկտիվները հայտնել են, որ «նշանակալի բան են» հայտնաբերել օդաչուի տանը 4 ժամ շարունակ տևած խուզարկության ժամանակ, սակայն հայտնել են, որ գրություն չկա թողնված նրա կողմից», — գրում է  թերթը։ Առգրավվել է նրա համակարգիչը, նոութբուքը, այլ փաստաթղթեր։

Մասնագետները հայտնել են, որ այն, ինչ իրենք հայտնաբերել են, կարող է լույս սփռել այս ողբերգության պատճառների վրա։

Գերմանական Bild-ը գրում է, որ օդաչուն նախկինում երկար ժամանակ բուժվել է հոգեբույժի մոտ։ Նա նույնիսկ այդ պատճառով ընդհատել է ուսումը օդաչուների դպրոցում։ Նրա հիվանդության եզրակացությունում նշվում է, որ Անդրեասը պետք է մշտապես գտնվեր բժշկի վերահսկողության տակ։