Գերմանացիների մեծամասնությունը դեմ է Թուրքիայի ու Եվրամիության միջև ազատ վիզային ռեժիմի հաստատմանը, հայտնում է «Դոյչե Վելե» պարբերականը` վկայակոչելով ARD մեդիա ընկերության իրականացրած հարցումների արդյունքները:
Հարցմանը մասնակցել է 1003 քաղաքացի, որոնց ճնշող մեծամասնությունը` 62%-ը դեմ է արտահայտվել Թուրքիայի քաղաքացիների համար վիզաները չեղարկելու որոշմանը: Կողմ է սոսկ ամեն երրորդ քաղաքացին` հարցվածների 33%-ը:
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել էր, որ պատրաստ է մինչև 2016թ.-ի հունիսը չեղարկել Թուրքիայի հետ վիզային ռեժիմը, եթե Անկարան կատարի մի շարք պահանջներ, ընդունի տվյալների պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի մասին եվրոպական օրենսդրական նորմերը: