տուն Քաղաքական Միջազգային Գերմանացիները առայժմ չեն փոխանակել 6.6 մլրդ եվրոյի դոյչմարկ

Գերմանացիները առայժմ չեն փոխանակել 6.6 մլրդ եվրոյի դոյչմարկ

92
0

bundesbank_1986179c

Գերմանիայի քաղաքացիներն իրենց մոտ առայժմ պահում են մոտ 12.9 մլրդ գերմանական մարկ, ինչը կազմում է մոտ 6.6 մլրդ դոլար։ Այս մասին հաղորդում է Spiegel Online-ը։

Բուդնեսբանկը մինչև հիմա շարունակում է փոխանակել դրանք եվրոյով։ Բանկի տեղեկություններով՝ 2014 թվականի նոյեմբերի դրությամբ վերջին 13 տարիներին մարկը շրջանառությունից հանելուց հետո գերմանացիներն առայժմ իրենց բնակարաններում ունեն մոտ 170 մլն թղթադրամ և 24 մլրդ մետաղադրամ։ Սա նշանակում է, որ 81 միլիոն գերմանացուց յուրաքանչյուրն ունի մոտ 160 մարկ։

Emnid ընկերության ոկղմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ մարդկանց 74 տոկոսը հրաժեշտ չի տալիս մարկերի կարոտախտի պատճառով։ Ընդ որում, հարցվածների 24 տոկոսը պատրաստվում են դրանք փոխանակել, իսկ 22 տոկոսը՝ պարզապես մոռացել է դա անել։

Բանկում նաև չեն բացառում, որ շատ մարկեր գտնվում են նումիզմատների մոտ՝ որպես կոլեկցիոն նմուշ։