Գերմանացի ինժեներ Պետեր Լորը հայտարարել է, որ իրեն հաջողվել է հայտնաբերել Ֆաշիստական Գերմանիայի զինվորների կողմից թաքցված ատոմային ռումբերը: Միջուկային զենքը գտնվել է Թյուրինգիայի լեռնային կիրճերից մեկում, հայտնում է բրիտանական Daily Mail-ը:
Ինժեներն ընդհանուր առմամբ հայտնաբերել է հինգ մետաղական առարկա: Նա վստահ է, որ դրանցից առնվազն երկուսը զանգվածային ոչնչացման զենք է, որը պատրաստվել և հատուկ թաքցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին: Պետեր Լորը այդ եզրակացությանն է հանգել 3D ռադարի օգնությամբ:
Նա նախազգուշացրել է, որ գտնված մետաղական առարկաները վտանգավոր են և կարող են միջուկային աղետի պատճառ դառնալ: «Եթե սկսվի միջուկի անջատում, ապա մենք կունենաք երկրորդ Չեռնոբիլ»,- նշել է ինժեները: