տուն Քաղաքական Միջազգային Գերմանացի ֆուտբոլիստն աճուրդով կվաճառի Մերկելի հետ սելֆին

Գերմանացի ֆուտբոլիստն աճուրդով կվաճառի Մերկելի հետ սելֆին

90
0

Lukas-Podolski-Angela-Merkel

Լոնդոնի «Արսենալի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին կազմակերպել է բարեգործական աճուրդ, որի ժամանակ կվաճառվի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ իր սելֆին: Այս մասին հաղորդում է United Charity-ն:

Այս սելֆիի նախնական գինը կազմում է 1250 եվրո: Սելֆին արվել է Մունդիալ 2014-ում գերմանացիների հաղթանակից հետո, որը տեղի էր ունեցել Բրազիլիայում: Նկարն արվել է թիմի հանդերձաևրանում, ուր Մերկելը եկել էր շնորհավորելու ֆուտբոլիստներին:

Այս աճուրդում վաճառվելու է նաև Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի վերարկուն, Մարիո Բալոտելիի խաղակոշիկները, այլ հուշանվերներ: