տուն Լուրեր Գերի եմ ընկել այս փոքրիկներին. Ռոնալդու

Գերի եմ ընկել այս փոքրիկներին. Ռոնալդու

68
0

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը համարվող Կրիշտիանու Ռոնալդուն իր Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով օրեցօր մեծացող զավակներին:

«Գերի եմ ընկել այս փոքրիկներին»,-ուշագրավ լուսանկարը մակագրել է 32-ամյա ֆուտբոլային աստղը:

Ինչպես մանրամասնում է The Daily Mail-ը, կադրում Ռոնալդուից բացի պատկերված են այս ամառ փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ եկած երկվորյակներն ու վերջերս մոդել Ջորջինա Ռոդրիգեսից ծնված աղջիկը:

Բացի այդ, մարզիկն ավագ որդի ունի, որը ևս ծնվել է փոխնակ մոր միջոցով:

Ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում Ռոնալդուն խոստովանել էր, որ իրեն ամենաերջանիկն է զգում ընտանիքի շրջապատում: Նա նաև ցանկություն էր հայտնել ապագայում 7 երեխա ունենալ: