տուն Լուրեր Գերհարդ Շրյոդերը ամուսնալուծվում է 19 տարվա ամուսնությունից հետո. ԶԼՄ-ներ

Գերհարդ Շրյոդերը ամուսնալուծվում է 19 տարվա ամուսնությունից հետո. ԶԼՄ-ներ

100
0

գ

ԳԴՀ­ նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն իր կնոջից՝ 53­-ամյա Դորիս Շրյոդեր-­Քեփֆից, բաժանվում Է 19 տարի համատեղ ապրելուց հետո: Այդ մասին հաղորդում է  Bild պարբերականը:

Հրատարակության տվյալներով՝ Շրյոդերները պաշտոնապես ներկայացրել են ապահարզանի համար փաստաթղթերը: Դեռ մեկ տարի առաջ տեղեկություն էր տարածվել, որ նրանք առանձին են ապրում: Սակայն դա նրանց չէր խանգարում միասին հայտնվել տարբեր միջոցառումների, օրինակ` ֆուտբոլի խաղերի ընթացքում, եւ համատեղ հանգիստ անցկացնել:

Ինչպես պարբերականին հայտնել Է ընտանիքի ծանոթներից մեկ, զույգը «կշարունակի միասին հոգ տանել երկու որդեգրված երեխաների մասին»:

Նշենք, որ սա 72-ամյա  Շրյոդերի  չորրորդ ամուսնությունն էր,  իսկ Դորիսի` առաջինը, գրում է  TASS գործակալությունը: