Georgian Airways ավիաընկերությունը Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի սահմանումից հետո հուլիսի 8-ից Թբիլիսի-Երևան չվերերթերի հաճախությունը կրկնակի ավելացրել է: Այս մասին հաղորդում են Վրաստանի քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունից:
«Այսօրվանից Georgian Airways-ն օդային գծում ավելացնում է յոթ հաճախություն և մինչև ամառային նավիգացիոն սեզոնի վերջը կկատարի շաբաթական 14 կանոնավոր թռիչք: Համապատասխանաբար, ավիաընկերությունն ուղևորներին կառաջարկի օրական երկու չվերթ Թբիլիսիից Երևան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հուլիսի 10-ից ավիաընկերությունն սկսում է կատարել ուղղակի չվերթեր առողջարանային Բաթում քաղաքից Երևան: Ինքնաթիռը Բաթումից Հայաստանի մայրաքաղաք կթռչի ամեն օր՝ մինչև ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը: Բաթումից և Թբիլիսիից Երևան չվերթերը կիրականացնեն Boeing 737, Embraer ERJ190 և CRJ200 ինքնաթիռները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: