տուն Քաղաքական Միջազգային Գեորգի Կվիրիկաշվիլին Վրաստանն առաջարկում է որպես բանակցությունների անցկացման վայր

Գեորգի Կվիրիկաշվիլին Վրաստանն առաջարկում է որպես բանակցությունների անցկացման վայր

81
0

vrac varchՎրաստանի իշխանությունները գիտակցում են, թե տարածաշրջանի համար կարեւոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղում խաղաղություն տիրի: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Ըստ «Գրուզիա օնլայն»-ի, Կվիրիկաշվիլին հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի միայն խաղաղ ճանապարհով: Նա հակամարտության կողմերին առաջարկել է խաղաղ բանակցություններ անցկացնել Վրաստանում:

«Երբ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սրվեց, ես մի քանի հայտարարություն արեցի, եւ սատարեցի հակամարտության խաղաղ կարգավորումը: Մենք շահագրգռված ենք, որպեսզի Կովկասում խաղաղություն տիրի: Այս հակամարտությունը կարող է բացասաբար անդրադառնալ ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա: Այդ պատճառով մենք գիտակցում ենք, թե որքանով է կարեւոր Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանումը: Դրա համար մենք կարող ենք Վրաստանն առաջարկել որպես խաղաղ բանակցությունների անցկացման վայր»,- հայտարարել է Գեորգի Կվիրիկաշվիլին: