տուն Լուրեր Գեորգի Կուտոյանը նշանակվեց ԱԱԾ պետ

Գեորգի Կուտոյանը նշանակվեց ԱԱԾ պետ

132
0

Georgi-Kutoyan1

Քիչ առաջ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Գեորգի Կուտոյանին ազատել է Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և նշանակել ԱԱԾ պետի պաշտոնում: Մեկ այլ հրամանագրով Գորիկ Հակոբյանին նշանակել է ՀՀ նախագահի խորհրդական.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը’ որոշում եմ.

Գեորգի Կուտոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է հրամանագրում: