General Motors-ը հետ է կանչում ԱՄՆ-ում վաճառված մոտ 3.4 միլիոն ավտոմեքենա՝ հայտնաբերված թերությունների պատճառով։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Հունիսի սկզբին General Motors-ը հեռացրել էր փոխնախագահին և որոշ աշխատակիցների՝ նրանց պատասխանատու համարելով թերությունների համար։ 2004 թվականից հայտնի էր մեքենան գործի դնելիս առաջացող թերությունների մասին, սակայն դրա մասին հայտարարվել էր միայն փետրվարին։ Այդպիսով, մոտ 13 միլիոն մարդ այդ տարիներին կարող էին տուժել այս թերությունից։
Ավելի վաղ General Motors-ը հայտարարել էր հատուկ հիմնադրամի ստեղծման մասին, որ կփոխհատուցի հետ կանչված մեքենաների թերությունները։