SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրամանով ԵԿՄ-ականները հենց երեկ շտապել են առաջնագիծ եւ խրամատներ՝ անհրաժեշտության դեպքում արժանի հակարհարված տալու հակառակորդին եւ կանգնելու զինվորի կողքին։ Նշենք, որ դեռ փետրվարին գեներալը կազմակերպել է, որպեսզի ԵԿՄ-ականները լինեն սահմանամերձ զորամասերում եւ առաջնագծում։
Այնպես չէ, որ նա չի վստահում սահմանին կանգնած զինվորին կամ պաշտպանական բանակին, ընդհակառակը, վստահում է եւ հպարտանում, սակայն այդ քայլով վստահեցնում է, որ անհրաժեշտության դեպքում իրենք էլ բանակի եւ զինվորի կողքին են։ Գեներալը հաճախ է կրկնում, որ ինչպես ինքն էր տարիներ առաջ այդ երեխաներին եւ նրանց ընտանիքներին պատերազմի դաշտում պաշտպանում թշնամուց, այսօր էլ սահմանին կանգնած տղաներն են իրեն եւ իր ընտանիքը պաշտպանում։