տուն Լուրեր Գեղեցիկ անակնկալ` քաղաքապետարանի աշխատակազմի կանանց ու աղջիկներին

Գեղեցիկ անակնկալ` քաղաքապետարանի աշխատակազմի կանանց ու աղջիկներին

82
0

eb77a2f99e99fb5a44cbfcc8c6497a1372d1e7b0

Այսօր քաղաքապետարան աշխատանքի եկած բոլոր կանանց և աղջիկներին սպասում էր անակնկալների մի ամբողջ շարք:
Քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ նրանց նախ դիմավորել են Երևանի մնջախաղի թատրոնի դերասանները: Այնուհետև շենքի ներսում՝ գեղարվեստական լուծումներով ձևավորված նախասրահում, տոնին համահունչ տրամադրություն է ապահովել «Երգ-երգոց» հեռուստանախագծի երաժշտախումբը:
Երևանի քաղաքապետի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ ստացած կանանց ու աղջիկների անակնկալների շարքը շարունակվել է քաղաքապետարանի վարչական շենքի տոնական ձևավորված վերելակում, ուր նրանց ժպտադեմ երիտասարդները դիմավորել են վարդերով ու բեմականացված էտյուդներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն