տուն Լուրեր Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրից հետո 7-րդ տեղում է

Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրից հետո 7-րդ տեղում է

128
0

571

Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը գեղասահքի կարճ ծրագրից հետո 7-րդ տեղում է: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Գեղասահքի կարճ ծրագրում հանդես էր գալիս 16 գեղասահորդ:

Գալուստյանը հանդես եկավ 10-րդ համարի ներքո և հավաքելով 55,89 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

Առաջին տեղում 60,87 միավորով Ճապոնիայի ներկայացուցիչ Յունա Շիրայիվանն է:

Անաստասիա Գալուստյանի հաջորդ ելույթը կլինի փետրվարի 16-ին, որի ժամանակ գեղասահորդները կներկայանան ազատ ծրագրով: