Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն իր ներկայացուցչությունը կունենա Ադրբեջանում. հոկտեմբերի 2-ին ընկերության տնօրենների խորհուրդը նախնական տեսքով կհամաձայնեցնի ներկայացուցչության բացումը, հաղորդում է Interfax.az-ը:
«Գազպրոմը» երկնագույն վառելիք էր մատակարարել Ադրբեջան 2000-2006 թվականներին, որից հետո մատակարարումները դադարեցվել էին Շահ Դենիզ հանքավայրի շահագործումից հետո: