Ռուսական «Գազպրոմ» կորպորացիան Unicredit բանկից 700 մլն եվրոյի վարկ է վերցրել. Izvestia.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ընկերության մամուլի հաղորդագրությունում:
Վարկը տրամադրվել է 5 տարի մարման ժամկետով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ S&P Global Platts-ի վարկածով՝ «Գազպրոմը» զբաղեցրել էր առաջին տեղը նավթի և գազի 250 առաջատար ընկերությունների վարկանիշային աղյուսակում: