տուն Լուրեր «Գազպրոմ Արմենիա»-ի սուտը. Արցախին փոխանցված գումարը կրկնակի ուռճացված է (լուսանկարներ)

«Գազպրոմ Արմենիա»-ի սուտը. Արցախին փոխանցված գումարը կրկնակի ուռճացված է (լուսանկարներ)

164
0

NsxrOplJHEt9Z6PFEGv1W06jrx

Ապրիլի 4-ին Գազպրոմ Արմենիա ՓԲԸ մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, համաձայն, որի ընկերության բոլոր աշխատակիցներն իրենց մեկ ամվսա աշխատավարձը փոխանցել են Արցախին: Սարդարյանի գրառումը մեջբերում ենք ամբողջությամբ. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները ՝թվով 7000 հոգի, միասնակամ իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Հակամարտության գոտում ստեղծված լարվածության պայմաններում բնակչության կարիքները հոգալու համար փոխանցվել է 1 մլրդ 200 մլն դրամ»:

Մինչդեռ ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշիվ մուտքագրված`հանգանակված գումարների մասին (07.04.2016թ. դրությամբ) տեղեկագրից տեղեկանում ենք, որ  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ փոխանցել է 550,000,000 դրամ: Ի՞նչ է տեղի ունեցել: Փաստացի տվյալները վկայում են, որ  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «փոխանցած» գումարը իրականում իրենց նշածի կեսն էլ չէ:

Թե ինչու է ընկերությունն իրականում այդքան գումար հայտարարել՝ փորձեցինք պարզաբանում ստանալ իրենց մամլո խոսնակից: Շուշան Սարդարյանը, սակայն մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Հետեւությունները թողնում ենք ընթերցողների դատին:

22

 

 

image