Գազի սակագինը, կարծում եմ, չի բարձրանա: Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Բաղրամյանը տեղյակ չէ, թե ինչ դիրքորոշում ունի այս հարցի շուրջ Ռուսաստանը, բայց հիշեցրեց՝ հայկական կողմը բանակցում է գազի սակագնի իջեցման համար:
Բաղրամյանը չցանկացավ խոսել սակագնի հավանական թանկացման հետևանքով ի հայտ գալիք ռիսկերից:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվելիք հարցերից մեկը գազի գինն է: