տուն Լուրեր Գազի գնի նվազման գործընթաց է սկսվել. նախարար

Գազի գնի նվազման գործընթաց է սկսվել. նախարար

119
0

Erdgas Flammen mit Spiegelung

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ բնակիչների համար գազի գնի իջեցման գործընթաց է սկսվել: «Հայտ է ներկայացրել «Գազպրոմ Արմենիան», Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի, ռեսուրսները կնայի, հայտի օբյեկտիվությունը կնայի, կնայի նաև մեր կառույցների հայտերը և վերջնական որոշումը ձեզ կասի»,- ասաց նախարարը: Նա նաեւ տեղեկացրեց, որ գործընթացի մասին կհայտարարվի ՀԾԿՀ-ի կողմից հայտի վերջնական ուսումնասիրումից հետո: