տուն Լուրեր Գազի գինը սահմանին կնվազի

Գազի գինը սահմանին կնվազի

122
0

medvedՔիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը: Փակ հանդիպումից եւ քննարկումներից հետո երկու երկրների վարչապետերը հանդես եկան համապատասխան հայտարարությամբ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իրենք քննարկման ընթացքում անդրադարձել են երկկողմ մի շարք հետաքրքրություն ներկայացնող հարցերի: Մասնավորապես տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներին առնչվող: Քննարկել են նաեւ ԼՂՀ հակամարտությունը: Կողմերն ընդգծել են, որ հարցը բացառախպես խպղաղ բանակցային ճանապարհով պետք է լուծում ստանա: Ինչ վերաբերում է գազի գնի նվազմանը, ապա ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ սահմանին ներկայիս 165 դոլարի փոխարեն գազը կվաճառվի 150 դոլարով: Այլ մանրամասներ` ավելի ուշ: