տուն Լուրեր «ԳԱԶել»-ն ամբողջությամբ այրվել է, ուղևորն ու վարորդ հոսպիտալացվել են (լրացված)

«ԳԱԶել»-ն ամբողջությամբ այրվել է, ուղևորն ու վարորդ հոսպիտալացվել են (լրացված)

101
0

11

 

Ապրիլի 8-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ամբողջությամբ այրվում է ԳԱԶել մակնիշի 34 SD 325 պետհամարանիշով (վարորդ՝ 1994 թ. ծնված Գ. Ա.) ավտոմեքենան:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր` 1994 թ. ծնված Հ. Բ.-ը տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:25-ին, մարվել՝ 15:40-ին: