տուն Քաղաքական Միջազգային Գազայի հատվածում Coca-Cola-ի գործարան կբացվի

Գազայի հատվածում Coca-Cola-ի գործարան կբացվի

93
0

maxresdefault

Coca-Cola ընկերությունը նոր գործարան կբացի Գազայի հատվածում: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:

Նշվում է, որ գործարանի շինարարությունն արժանացել է Իսրայելի իշխանությունների հավանությանը: Գործարանի բացումը ենթադրաբար կկայանա արդեն հաջորդ տարի: Այն պաղեստինցիների համար հարյուրավոր աշխատատեղեր կապահովի: Այս մասին հայտարարել է Palestinian National Beverage Company-ի գլխավոր տնօրեն Էմադ Հինդին:

«Դա հեշտ խնդիր չէր. ընկերությունը պետք է ստանար Պաղեստինի ազգային վարչակազմի և իսրայելական պաշտպանական ուժերի համաձայնությունը: Ընկերությունը հարկ է վճարելու միայն Հորդանան գետի արևմտյան ափի իշխանություններին, և ոչ ՀԱՄԱՍ-ին», — նշել է ընկերության ներկայացուցիչը: