տուն Լուրեր Գազայի հատվածից արձակված հրթիռը պայթել է Իսրայելի Սդերոտ ...

Գազայի հատվածից արձակված հրթիռը պայթել է Իսրայելի Սդերոտ քաղաքում

81
0

Iran-testet-verbesserte-Kurzstreckenrakete

Այսօր Գազայի հատվածից  արձակված  հրթիռը  պայթել  է Իսրայելի  Սդերոտ քաղաքում: Այս մասին նշվում է Իսրայելի  պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարությունում:
«Գազայի հատվածից  արձակված  հրթիռը պայթել  է Սդերոտ քաղաքում ճանապարհին»,-  նշել  է բանակի  ներկայացուցիչը:
Տուժածների  մասին տեղեկություններ  չեն հաղորդվել: Վնաս է հասցվել միայն քաղաքի ենթակառուցվածքներին:
Առայժմ Գազայի հատվածի  ոչ մի  խմբավորում չի  ստանձնել Սդերոտի հրետակոծության պատասխանատվությունը: