«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքների ավարտից հետո Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերի, հարակից առանձնատների, տարբեր նշանակության հանրային օբյեկտների և Զովունի գյուղի գազաթողարկման աշխատանքները կիրականացվեն օգոստոսի 6-ի ժամը 15.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում:
Այս մասին հայտնում են ընկերոթյան հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:
Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: