ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Վարդգես Գասպարի այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 19:10-ին հացադուլը եւ ջրադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել:Այս մասին այսօր հայտարարությւոն էտարածել ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:
Վարդգես Գասպարիի պաշտպանները հայտարարություն են տարածել, ըստ որի` կալանավորը քրեակատարողական հիմնարկում ենթարկվում է խոշտանգումների:
Տեղեկացնում ենք, որ սույն փաստի կապակցությամբ կատարվում է ուսումնասիրություն, ինչի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Հավելենք նաեւ, որ Վ. Գասպարին ս/թ փետրվարի 23-ին հացադուլ եւ ջրադուլ հայտարարելու մասին դիմում է ներկայացրել այլ խուց տեղափոխվելու պահանջով, ինչը բավարարվել է, որից հետո , ժամը 19:10-ին հացադուլը եւ ջրադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել¦,-ասվումէ հայտարարությւոնում: