տուն Լուրեր Գառնիի տաճարի վրա ռուս զբոսաշրջիկի գրառումը մաքրվել է. tert.am

Գառնիի տաճարի վրա ռուս զբոսաշրջիկի գրառումը մաքրվել է. tert.am

131
0

1340008284garni-4-3-11

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի «Գառնի» տաճարի հարավային պատին յուղաներկով գրածը մաքրվել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայության ղեկավար Մարինե Ավանեսյանը՝ նշելով, որ ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ մասնագետների խումբը նախնական ուսումնասիրություն էր կատարել, ընտրվել էին համապատասխան նյութերը, լուծույթները, որոնցով հնարավոր էր առանց հուշարձանին վնաս պատճառելու մաքրել գրառումը:
«Իրավախախտման փաստը վերացնելու և հուշարձանը նախնական տեսքի բերելու աշխատանքները սկսվել էին սեպտեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին և ավարտվել երեկ»,-ասաց Մարինե Ավանեսյանը:

Շարունակությունն` այստեղ: