տուն Լուրեր Գարիկ Մարտիրոսյան. «Գյումրիում կատարված ողբերգության մասին ես ոչինչ չեմ ասել». life.panorama.am

Գարիկ Մարտիրոսյան. «Գյումրիում կատարված ողբերգության մասին ես ոչինչ չեմ ասել». life.panorama.am

137
0

garik

Հայտնի շոումեն, «Comedy Club» ակումբի հիմնադիր և անդամ Գարիկ Մարտիրոսյանը,Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Գյումրիում կատարված ողբերգության վերաբերյալ որոշ կայքերում և սոցիալական ցանցերում իր անունից կեղծ մեկնաբանություններ են տարածվում:

«Գյումրիում կատարված ողբերգական դեպքերի մասին ես ոչինչ չեմ ասել: Կարծում եմ՝ ոչինչ չկա ասելու: Բոլորիս համար այս ծանր օրերին իմ անունից հիմարություններ են տարածում՝ փորձելով այլ երանգներ հաղորդել: Ես բոլոր հայերի հետ միասին սգում եմ կատարված ողբերգությունը,  ոճրագործը պետք է կրի իր պատիժը»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Մարտիրոսյանը:

Նյութի աղբյուրը՝ life.panorama.am: