տուն Քաղաքական Միջազգային Գարիկ Բուլդոգ Խարլամովը դարձել է Լատվիայի պատմության ամենախոշոր ջեքփոթի հաղթողը

Գարիկ Բուլդոգ Խարլամովը դարձել է Լատվիայի պատմության ամենախոշոր ջեքփոթի հաղթողը

133
0

kinopoisk.ru

Ռուսաստանում և ԱՊՀ տարածքում հայտնի դերասան, «Քոմեդի քլաբի» մասնակից Գարիկ Խարլամովը դարձել է Լատվիայում ամենամեծ ջեքփոթի հաղթող: Այս մասին հաղորդում է Olympic Voodoo Casino խաղատան մամուլի ծառայությունը:

Այս խաղատանը Խարլամովը հաղթել է 317 հազար եվրոյի չափով ջեքփոթ, ինչը ռեկորդային է այդ երկրի պատմության ընթացքում:

«Դուք չեք կարող պատկերացնել, բայց սա ամենամեծ ջեքփոթն էր իմ կյանքում», — ասել է Խարլամովը:

33-ամյա դերասանի խոսքերով` ինքը պատրաստվում է այս գումարը ծախսել հիպոտեկային վարկը փակելու համար: