Մասիսի գյուղացիները դժգոհում են, որ իրենց խաղողը չի մթերվումˋ չնայած խոստումներին: Այս պահին խողողով բեռնված տասից ավելի ավտոմեքենաներ մթերման համար հերթի մեջ են: «Արդեն երրորդ օրն է մեր խաղողն ավտոմեքենայի մեջ է, սպասում ենք մթերման, բայց ոչինչ չի նախաձեռնվում: Մենք պայմանագիր ենք կնքել, բայց արձագանք չկա: Մեզ ասում են, որ բերքը չի համապատասխանում մթերման համար անհրաժեշտ որակի: Միթ՞ե չէին կարող սա ասել նախքան մենք կհավաքեինք բերքը: Ո՞ւր մնացին Գագիկ Ծառուկյանի և կառավարության կողմից մեզ տրված խոստումները»,-նշեց գյուղացիներից մեկը:
Մանրամասներըˋ ուղիղ միացմամբ: