Gangnam Style-ի տեսահոլովակը առաջնորդում է YouTube-ում ամենադիտված հոլովակների շարքը։
Երկրորդ տարին անընդմեջ կորեացի ռեպերը առաջնային տեղ է զբաղեցնում YouTube-ում,- հայտնում է USA Today-ը։
Համաձայն YouTube-ի հրապարակած՝ ամենադիտված տեսահոլովակների ցանկի, Gentleman-ը 2013-ի դեկտեմբերի դրությամբ ունեցել է 598 դիտում։ Սայային ճանաչում բերած Gangnam Style համարվում է ամենաճանաչված հոլովակը տեսահոսթինգի պատմության մեջ. այն ունի 1.8 մլրդ դիտում
Հիշեցնենք, որ հոլովակը համացանցում հայտնվել է այս տարվա ապրիլի 13-ին եւ առաջին շաբաթվա ընթացքում արդեն ունեցել 192 մլն դիտում։