տուն Լուրեր Գալուստ Սահակյանին հիվանդանոցից դուրս գրման որոշում չի կայացվել

Գալուստ Սահակյանին հիվանդանոցից դուրս գրման որոշում չի կայացվել

119
0

galust

«ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը բավարար է (բժշկական տերմին), ինքնազգացողությունը շատ լավ է: Այս պահի դրությամբ դեռևս գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Դեռևս դուրս գրման որոշում չի կայացվել: Հիշեցնում եմ, որ Գալուստ Սահակյանը դուրս կգա հիվանդանոցից, երբ բժիշկները համապատասխան որոշում ընդունեն: ԱԺ նախագահը ստանում է դեղորայքային բուժում»,- գրում է ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահը բարձր զարկերակային ճնշմամբ, չորեքշաբթի օրը դիմել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոց: Նշենք նաեւ, որ այսօր Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ն անցկացնելու է արտահերթ նիստ կառավարության կառավարության փոփոխությունները քննարկելու համար: