5-րդ գումարման Ազգային Ժողովի 7-րդ նստաշրջանի վերջին նիստի մեկնարկին խորհրդարանն ընդունեց մի շարք օրենքներ: Առաջինը ՀՀ 2014 թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցն էր, որն ընդունվեց 66 կողմ, 17 դեմ, 15 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ: Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն էլ քվեարկությունից հետո արձագանքեց. «Շնորհավորում եմ կառավարությանը»:
Խորհրդարանի կողմից միաձայն ընդունվեց նաև Կառավարության կողմից ներկայացված «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը՝ երկրորդ ընթերցմամբ:
Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը ևս դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն:
Շողիկ Գալստյան