Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մի քանի օրից կվերադառնա աշխատանքի, այսօր խորհրդարանում հերթական քառօրյայի նիստին հայտնեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Գալուստ Սահակյանի առողջական վիճակը լավ է, նա արդեն տանն է, ապաքինվում է 7 մի քանի օրից կվերադառնա աշխատանքի»,- նշեց Հերմինե Նաղդալյանը:
Հիշեցնեք, որ Գալուստ Սահակյանը դուրս է գրվել փետրվարի 21-ին: Նա հոսպիտալացվել էր փետրվարի 17-ին, երեկոյան, ճնշման կտրուկ տատանման պատճառով: Իսկ երեկ ԱԺ Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայտնել էր, որ Գալուստ Սահակյանի հիվանդանոցային բուժումն ավարտվել է: