ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ նիստում հանդես եկավ հայտարարությամբ՝ դատապարտելով ցանկացած ոտնձգություն՝ քաղաքացիների, քաղաքացիական և հասարական գործիչների հանդեպ: Նա կոչ արեց քաղաքական ուժերին և կազմակերպություններին իրենց հրապարակային խոսքում զերծ մնալ այնպիսի հայտարարությնուններից, որոնք կարող են խոչընդոտել իրավապահ մարմիների գործունեությանը: Գալուստ Սահակյանը առաջարկեց խորհրդարանական ուժերին միանալ հայտարարությանը և նշեց, որ ներկայացված օրինագծում հնարավոր է փոփոխություններ կատարել: