ՀՀ Ֆինանսների նախարարն իր վերլուծություններով եւ համոզիչ կերպով ներկայացնում է, որ տնտեսական դաշտում իրոք ունենք վտանգներ, սակայն չի ասում, որ անկում կա գրեթե տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն` անդրադառնալով ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի տնտեսական ոլորտին առնչվող կանխատեսումներին:
Հարցինˋ այդ դեպքում վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինչպե՞ս է համոզված, որ աճ կա, ԱԺ նախագահը նշեցˋ դա ոչ թե վարչապետի համոզմունքն է, այլ իրական պատկեր:
«Խոսքը վերաբերում է հետագա գործընթացներին, բանն այն է, որ աշխարհում բավականին լուրջ անկումային պրոցեսներ են, մենք պետք է կարողանանք այսօրվա դիրքերը պահպանել հետագայի համար»,- ահա այսպես բացատրեց Օրենսդիր մարմնի ղեկավարն ու ավելացրեցˋ յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաեւ լրագրողները, կարող են իրենց վերլուծություններն անել: