ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 29-ին Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ հայրենիք-սփյուռք կապերի զարգացմանը նպաստելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգևատրել է ամերիկահայ բարերար Ռիտա Պալյանին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով Ռիտա Պալյանին, շնորհակալություն է հայտնել 20 տարի շարունակ առողջապահության ոլորտում ունեցած մեծ ներդրման համար: