Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ Սան Ֆրանցիսկոյում տեղի է ունեցել հարավկորեական Samsung ընկերության շնորհանդեսը, որին ներկայացվել է սմարթֆոնների նոր գիծ, այդ թվում Galaxy Z Flip-ի ծալվող մոդելը։ Ներկայացնենք որոշ մանրամասներ մոդելի մասին։
Galaxy Z Flip-ն ունի 6,7 դյույմանոց սենսորային էկրան։ Էկրանի պաշտպանության համար հարավկորեական ընկերությունն օգտագործել է ուլտրաբարակ ապակի։ Ճկվող էկրանի ծալքը տեսանելի է։ Եթե սարքի կորպուսը ֆիքսված չէ ստույգ դիրքով, ապա սմարթֆոնն ավտոմատ կերպով անցնում է երկակի էկրանի ռեժիմին` բաժանվում է երկու մասի։ Այդ ռեժիմը նախատեսված է, որպեսզի էկրաններից մեկում հարմար լինի դիտել մի բան, եւ միաժամանակ մյուս էկրանով մեկնաբանություններ գրել, կամ որոնել, դիտել այլ բան։
Galaxy Z Flip-ը Samsung ընկերության երկրորդ մոդելն է, որը Google-ի հետ համատեղ է մշակվել եւ ծալվող է։ Նոր գաջեթը հասանելի կլինի փետրվարի 14-ից երկու գույնով` «փայլող ամետիստ» եւ «սեւ ադամանդ»։