Ռեժիսոր Միշել Մակլարենը, ով հայտնի է իր «Գահերի խաղը» հեռուստանախագծով, սերիալ է նկարահանում Նյու Յորքում պոռնոինդուստրիայի օրինականացման և աճի մասին, հայտնում է Deadline-ը:
Սերիալի գործողությունները տեղի կունենան 1970-1985 թվականներին: Այն հանդիսատեսին ցույց կտա Մանհեթենի դժվար կյանքը` մինչև ՄԻԱՎ-ի և բռնությունների լայն տարածումը՝ կապված թմրանյութերի հետ:
Մեգգի Ջիլհենհոլը կխաղա Կոնֆետ մականունով պոռնիկ Հայլին Մերրելի դերը: Դրաման գրված է Դևիդ Սայմոնի կողմից: Նկարահանումները կսկսվեն հոկտեմբերին Նյու Յորքում: