տուն Քաղաքական Միջազգային Գահերի խաղերը սերիալի ուտեստներով ռեստորան կբացվի Լոնդոնում

Գահերի խաղերը սերիալի ուտեստներով ռեստորան կբացվի Լոնդոնում

123
0

Cast-at-Feast

HBO հեռուստաալիքը հայտնել է, որ փետրվարի 13-ին Լոնդոնում կբացվի ռեստորան, որը նվիրված կլինի «Գահերի խաղերը» ֆիլմին։ Այն կգործի ընդամենը 3 օր։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։

Ռեստորանը ձևավորված է  լինելու սերիալում թագավորական նավահանգստի օրինակով։ Ուտեստների մեջ լինելու է «Տիրիոն Լանինսթերի սուտը», «Հորթի եփած  լեզու Հին քաղաքից» և այլն։

Սերիալի երկրպագուները կարող են շահել այս ռեստորան այցելելու իրավունք, որին ներկայացվելու են «թագավորներին վայել ուտեստներ», — ասվում է  HBO հեռուստաալիքի հայտարարության մեջ։ «Գահերի խաղերը» սերիալի 5-րդ սեզոնը կմեկնարկի ապրիլի 12-ին։