տուն Լուրեր Գագիկ Ծառուկյանի մասին հնչեցրած բացասական գնահատականները թյուրիմացություն են. Տիգրան Հովհաննիսյան

Գագիկ Ծառուկյանի մասին հնչեցրած բացասական գնահատականները թյուրիմացություն են. Տիգրան Հովհաննիսյան

163
0

«Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Առինջ մոլի հետ կապված խնդիրներ կան: Նա պատմել էր նաև, որ ժամանակին Աբովյան քաղաքում ցանկացել է բիզնես հիմնել, բայց Գագիկ Ծառուկյանը իբր միջամտել է տարբեր սպառնալիքներով՝ նաև բռնությամբ:

Այսօր լրագրողների հետ զրույցում Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ վստահ է` Գագիկ Ծառուկյանը տեղյակ չի եղել այդ ամեն ինչի մասին և ինքն է ստանձնել իրազեկողի պարտավորությունը: Նա ասաց՝ իր հայտարարությամբ ցանկացել է Ծառուկյանին տեղեկացնել, որ շատ մարդիկ Աբովյան քաղաքում ներկայացել են Գագիկ Ծառուկյանի անունից և իրականացրել ռեկետ ու ապօրինություն: Տիգրան Հովհաննիսյանը պատմեց, որ ԱԺ նախկին պատգամավորներ Հակոբ Հակոբյանը ՝ նույն ինքը «Լեդի Հակոբը» և Հարություն Ղարագյոզյանը՝ հայտնի որպես Կարամելի Հարութ, ներխուժել են Աբովյան քաղաք և 100- ավոր վարորդների աշխատանքից զրկել. « Աբովյան-Երևան երթուղի բացեցին ՝ Աբովյանից վտարելով բոլոր վարորդներին: Եթե Լեդի Հակոբը հասկացավ և շուտ հեռացավ Աբովյանից, ապա Կարամելի Հարութը մինչև հիմա շարունակում է իր գործողությունները: Նա 60 տղամարդու ծեծի ենթարկեց և վտարեց Ռուսաստան: Իրա ուզած վարորդներին մտցրեց, որ էդ գիծը շահի: Կարամելի Հարութը թիկնապահների հետ հարձակվեց ինձ վրա ու էդ թիկնապահներն էլ Ծառուկյանի անունն էին տալիս: Իրանք ներկայացան Ծառուկյանի անունից, ես էլ մտածեցի, որ պարոն Ծառուկյանը թույլա տալիս ես մարդկանց ներխուժել Աբովյան ու դա բավական չի մի հատ էլ իր անունից են ելույթ ունենում: Իրանք ինձ դատի տվեցին, պայքար մղեցի հետները», — ասաց Տիգրան Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է երեկվա ելույթի՝ Գագիկ Ծառուկյանի մասին բացասական գնահատականներին ու մեղադրանքներին՝ Հովհաննիսյանն ասաց, որ պարզապես թյուրիմացության մեջ է եղել՝ կարծելով, որ Գագիկ Ծառուկյանը երբևէ որևէ առնչություն է ունեցել իր կողմից նշված իրադարձությունների հետ : «Ես և պարոն Ծառուկյանը մշտապես ջերմ հարաբերություն ենք ունեցել և այն պահպանում ենք մինչև օրս: Ես իրազեկեցի պարոն Ծառուկյանին, ինքն էլ զարմացավ և ասեց, որ եթե այդպիսի գործողություններ են իրականացվել՝ աբովյանցիներին հացից զրկել են, ես քո մեջքին կանգնած եմ և պատրաստ եմ աջակցել: Ես միշտ Ծառուկյանի դուռը բացել եմ, էդ ոնց եղավ որ էսօր վատը խոսացի»: — ասաց ՏիգրանՀովհաննիսյանը:

Նա նաեւ հավելեց. «Հիմա աբովյանցիներին կոչ եմ անում կարամելի Հարութին վտարել Աբովյանից և վերադարձնեն բոլոր գործազուրկ աբովյանցի վարորդներին: Գագիկ Ծառուկյանը հավաստիացրել է, որ շարունակելու ենք միասին գործակցել: Ինչ խնդիրներ ստեղծվեն պատրաստակամ է աջակցելու »,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը: