տուն Լուրեր Գագիկ Ծառուկյանի կողքին ես ուզում էի շատ այլ մականունավորների մասին լսել. Անահիտ...

Գագիկ Ծառուկյանի կողքին ես ուզում էի շատ այլ մականունավորների մասին լսել. Անահիտ Բախշյան

133
0

Անահիտ Բախշյան

Երեկ ՀՀԿ նիստի  ժամանակ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը տարբեր քննարկումների և գնահատակնների արժանացավ: «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում նախագահի ելույթը բնորոշեց հետևյալ կերպ.

«Նախ սա երկրի գործող նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդու ելույթ չէր:  Երկրորդ, եթե հրամանով ազատում է Գագիկ Ծառուկյանին, շատ էլ լավ անում, որովհետև նա ներկա չի եղել, բացակայել է շատ հանդիպումներից  և այլն, ապա նույն ցուցակում պետք է առնվազն երեսուն մարդու անուն տարˋ առանց խտրականության:

Նույն հրամանով ես կուզեի, որ նա աշխատանքից ազատեր շատ այլ պաշտոնյաների հենց իր աշխատակազմից, դրանց մեջ ես հատկապես ուզում էի լսել, օրինակ վերցնելով պիտի մականուններով ասեմ,  Լիսկայի անունը և շատ այլ մականունավորների, որոնք նաև հանցագործ են, պետական հարկերը չվճարողները ու «փայլում» են իրենց վարքով ու տգիտությամբ»,-մեզ հետ զրույցում նշեց Անահիտ Բախշյանը:

 

Վարդուհի Ստեփանյան