Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը խոսեց Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում իրականացվող ստուգումների մասին: Նախարարից լրագրողները հետաքրքրվեցին, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում հարկային ստուգումներ կատարելու հետ կապված ի՞նչ նորություններ կան: Ֆինանսների նախարարն էլ տեղեկացրեց, որ առաջիկայում կհրապարակեն ստուգումների արդյունքները:
«Միայն ֆինանսահաշվարկային ստուգումները չեն իրականացվել, ընթացիկ բոլոր տեսակի ստուգումների շարք ունենք` չափագրումներ, գույքագրումներ, հսկիչ դրամարկղային ստուգումներ, որոնք անընդհատ շարունակվում են: Մենք կներկայացնենք վարչապետին, ինքը կհրապարակի, դուք կիմանաք»,- ասաց Գագիկ Խաչատրյանն ու հավելեցˋ միայն ֆինանսական ստուգումներ չեն իրականացվել:
Նախարարը հորդորեց չշտապել և ենթադրություններ չանել: