Գագիկ Ծառուկյանը միաձայն ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար:
Հիշեցնենք՝ քիչ առաջ մեկնարկել է ԲՀԿ 9-րդ համագումարը, որի օրակարգում միակ հարցը կուսակցության նախագահի ընտրությունն էր:
Հավելենք, որ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալուց հետո կուսակցությունը ղեկավարում էր Նաիրա Զոհրաբյանը: