տուն Լուրեր Գագիկ Ծառուկյանը հաջողության սիմվոլներից մեկն է. մեկնարկեց ԲՀԿ համագումարը

Գագիկ Ծառուկյանը հաջողության սիմվոլներից մեկն է. մեկնարկեց ԲՀԿ համագումարը

113
0

Gagik

«Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում քիչ առաջ մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարը: Համագումարը վարող ԲՀԿ շտաբի պետ Իշխան Զաքարյանը հայտարարեց. օրակարգում միայն մեկ հարց է՝ ԲՀԿ նախագահի ընտրությունը: Զաքարյանը, սակայն, մինչ օրակարգին անցելը հանդես եկավ ելույթով:

«Այսօր բոլորիս համար սպասված օր է, նոր էջ՝ պայքարի եւ համատեղ աշխատանքի համար: Մենք ձգտում ենք կարևոր փոփոխությունների: Ունենք շատ պարզ եւ մարդկային  ցանկությունններ: Մենք չեն քարոզելու ներքին թշնամանք եւ ատելություն: Մի կողմ ենք դնելու անձնական շահը,- հայտարարեց Իշխան Զաքարյանը՝ հավելելով,- Գագիկ Ծառուկյանը մեր երկրում հաջողության սիմվոլներից մեկն է»:

Ապա նա անդրադարձավ հրաժարականի իր որոշմանը՝ ընդգծելով, որ հեշտությամբ է կայացրել այդ որոշումը, որովհետև որպես մարդ պետք է լիներ իր ընկերոջ` Ծառուկյանի կողքին՝ լծվելով դժվար, բայց պատվաբեր աշխատանքի:

Հիշեցնենք՝ երեկ Իշխան Զաքարյանը Ազգային ժողովի նախագահին ներկայացրել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից ազատվելու դիմում: