տուն Լուրեր Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը հիմք է ծառայում Արթուր Մկրտչյանի դատական գործի վերանայման համար....

Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը հիմք է ծառայում Արթուր Մկրտչյանի դատական գործի վերանայման համար. Իշխանյան

109
0

իշխանյան

Հայաստանում դատական համակարգը շատ վատ վիճակում է գտնվում: Համակարգի թերություններն ընդունում են նաև ՀՀ իշխանությունները, բայց միևնույն ժամանակ շարունակում են անտեսել դատական սխալները: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ դատական համակարգը որակելով իշխանությունների համար անտեսված ոլորտ:

«Արդեն մի քանի տարի է՝ գլուխ եմ կոտրում և չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է դատապարտյալների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորվում: Քաղաքակիրթ մարդկությունը հասել է մահապատժի վերացմանը, մինչդեռ, երբ դատական համակարգը չի դնում ցմահ ազատազրկման վերանայման խնդիրը սա հավասար է մահապատժի, որովհետև մարդու համար այլևս ոչ մի հույս չի մնում»,- ասաց Իշխանյանը:

Անդրադառալով նոր ի հայտ եկած հանգամանքներին՝  բանախոսը նշեց, որ դրանք ևս հաճախ անտեսվում են: Որպես օրինակ նա առանձնացրեց Արթուր Մկրտչյանի գործը, ով մեղադրվում է 5 զինվորի սպանության մեջ:  Բանախոսը մասնավորապես անդրադարձավ վերջերս իր հարցազրույցներից մեկի ժամանակ Գագիկ Ջհանգիրյանի, ով դեպքի կատարման ժամանակ ՀՀ զինվորական դատախազ էր, այն հայտարարությանը, որ, հավանաբար, Մկրտչյանը չի սպանել 5 զինվորիներին, բայց անկասկած սպանել է նրանցից 3-ին:

«Այսպիսի և մի շարք այլ հարցեր, որոնք շատ կարևոր են գործի եզրակացության համար, տեղ չեն գտել դատական գործում: Սա արդեն իսկ պատճառ է վերաքննիչ դատարան դիմելու»,-ընդգծեց Իշխանյանը՝ հավելելով, որ դատարանն, այնուամենայնիվ, չի ցանկանում վերանայել այս գործը:

 

Վարդուհի Ստեփանյան