տուն Uncategorized Գագիկ Հարությունյանին խոստացել են նախագահի աթոռը. Զուրաբյան

Գագիկ Հարությունյանին խոստացել են նախագահի աթոռը. Զուրաբյան

69
0

gaggggg

Անցած ուրբաթ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը  կաշառել է Վենետիկի հանձնաժողվի անդամներին: Զուրաբյանի այս հայտարարություն այժմ ուսումնասիրում է ՀՀ Ոստիկանությունը:

Այսօր «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ շատերին է զարմացրել իր այս հայտարարությունը, մինչդեռ,  բոլորը գիտեն, թե ով է իրականում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Այսօր էլ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ Գագիկ Հարությունյանին խոստացել են, թե Սահմանադրական փոփոխություններից հետո վերջինս կզբաղեցնի ՀՀ նախագահի պաշտոնը:

Սերժ Սարգսյանը միայն մեկ պատճառ է ունեցել  նախաձեռնելու համար այս փոփոխությունները: «Սերժ Սարգսյանն ունի միայն մեկ պատճառ. ինչպես հայտնի է  գործող Սահմանադրությունը  թույլ չի տալիս նրան  շարունակել պաշտոնավորումը  որպես նախագահ, այդ իսկ պառճառով նախաձեռնել է այս փոփոխությունները, եւ   նա հույս ունի, որ կշարունակի իր իշխանությունը Հայաստանում, ուստի մենք բոլորս պետք է մերժեք այս բարեփոխումները»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:  Ըստ Զուրաբյանի՝ Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա:

Նրա ելույթի ավարտին ներկաներից շատերը ծափահերեցին: