տուն Լուրեր Գագիկ Հարությունյանը Ստրասբուրգում մասնակցել է սահմանադրական մշակույթին նվիրված միջոցառման

Գագիկ Հարությունյանը Ստրասբուրգում մասնակցել է սահմանադրական մշակույթին նվիրված միջոցառման

76
0

gagikՀայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը  Ստրասբուրգում մասնակցել է սահմանադրական մշակույթին նվիրված միջոցառմանը:

Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության թվիթերյան էջը, որտեղ հրապարակվել է միջոցառումից  մի լուսանկար հետևյալ գրա ռմամբ.  «Սահմանադրական մշակույթին նվիրված միջոցառում Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի մասնակցությամբ»: Հրապարակված լուսանկարից պարզ է դառնում, որ միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրահանձնաժողովի նախագահ Թյորբորն Յագլանդը և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն: Եվրահանձնաժողովի նախագահ Թյորբորն Յագլանդը «Թվիթեր»-ի իր էջում, շնորհակալություն հայտնելով Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցությանը,  կատարել է հետևյալ գրառումը. «Շատ հաճելի էր այս միջոցառմանը մասնակցելը»: