Դեկտեմբերի 21-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հրավիրում են «Մտորումներ ինքս ինձ հետ» խորագրով հանդիպմանը:
2006թ. «Գոյ» թատրոնի առաջարկով և «Նարեկացի» արվեստի միության աջակցությամբ, լույս տեսավ Գագիկ Գինոսյանի «Ողջո՜ւյն, տղե՛րք» ժողովածուն:
Այն ներկայացնում է հեղինակի արձակ բանաստեղծությունները, հրապարակախոսական հոդվածներն ու հարցազրույցները, «Թանձր մտքեր» խորագրի ներքո նա ներկայացրել է նաև իր թևավոր աֆորիզմները:
Արցախյան ազատամարտի մասնակից մահապարտ զինվոր, ուսուցիչ, պարուսույց, նժդեհական, գիտնական նաև գրող Գագիկ Գինոսյանը հանդիսականին հրավիրում է զրույցի՝ իր խոհերի քննարկմանը: